Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Կարելի՞ է հղիության ընթացքում ներկել մազերը. tsnndatun.am

Կարելի՞ է հղիության ընթացքում ներկել մազերը. tsnndatun.am

Ապացուցված է, որ գլխամաշկի հետ ներկի շփման ժամանակ արյան մեջ դրա ներծծումը չնչին է: Բացի այդ, պտուղը շրջապատված է պլացենտայով, որը յուրահատուկ ֆիլտր է և կատարում է պաշտպանական ֆունկցիա:

Սակայն պետք է հաշվի առնել, որ հղիության ժամանակ հորմոնալ ֆոնի փոփոխման պատճառով, անգամ միշտ գործածած ներկը կարող է ալերգիա առաջացնել, իսկ ներկման արդյունքը շատ անսպասելի դառնալ:

Բժիշկների մեծամասնությունը կարծում է, որ չարժե հղիության առաջին 12 շաբաթում ներկել մազերը: Առաջին եռամսյակում ձևավորվում են շատ կարևոր էմբրիոնալ օրգաններ: Բացի այդ, ներկերը և հոտերը հղիի մոտ կարող են տոքսիկոզի նոպաներ առաջացնել:

Մինչև ներկելը պետք է կատարել թեստ՝ դաստակի ծալման տեղում քսել մի փոքր ներկ և սպասել մի քանի օր: Ալերգիկ ռեակցիայի բացակայության դեպքում կարելի է անցնել ներկելու գործընթացին:

Եթե ընտրվի մազերի գույնին առավելապես մոտ ներկ, ապա կարելի է մազերը հաճախ չներկել, քանի որ մազերի աճող հատվածը շատ նկատելի չի լինի:


Պետք է ընտրել քիչ վնասակար ներկեր (ամոնիակի և այլ վտանգավոր նյութերի քիչ քանակով)` հայտնի արտադրողներից: Ընդ որում, հարկ է նշել, որ առանց ամոնիակի ներկերն նույնպես անվնաս չեն: Դրանք պարունակում են էթանոլամին, որը, թեև հոտ չունի, նույնքան տոքսիկ է, որքան ամոնիակը: Առավել անվտանգ են բնական ներկանյութերը՝ խնա և բասմա: Դրանք քիչ կայուն են, բայց ավելի անվնաս են: Այս ներկանյութերը ո՛չ միայն ներկում են, այլև ամրացնում են մազերը:

Ներկման լավ տարբերակ կարող են լինել, օրինակ, շերտավոր գունաբացումը և ներկումը, որոնց դեպքում մազերն արմատներից չեն ներկվում և ներկը չի շփվում մաշկի հետ:

Մազերի ներկումն ավելի լավ է վստահել մասնագետի և անպայման նրան զգուշացնել հղիության մասին: Աշխատեք վարսավիրանոց հաճախել առավոտյան ժամերին, օրվա ընթացքում այնտեղ կուտակված քիմիական գոլորշին չշնչելու համար:

Տանը ներկելու դեպքում անպայման կրեք ձեռնոցներ և աշխատեք լավ օդափոխվող սենյակում:

Սկզբնաղբյուր. tsnndatun.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ